Հասարակություն 

Նախօրեին մեր զորքի առաջխաղացման արդյունքում էյֆորիան Ադրբեջանում խիստ նվազել է, իսկ խուճապային տրամադրությունները գլուխ են բարձրացրել. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակցություններն ու հրադադարը մերժող Ադրբեջանը մեծ ախորժակ ունի և կարծում է, որ կարողանալու է հաղթել պատերազմում։ Նրանց ծրագրերի մեջ մտնում է Լաչինի միջանցքը գրավելով՝ Արցախ-Հայաստան կապն ընդհատելը, որ Արցախը հայտնվի աքցանի մեջ և այլևս որևէ օգնություն չկարողանա ստանալ Երևանից։

Օղակի մեջ առնված Արցախին ու Հայաստանին հույս ունեն պարտադրել կապիտուլյացիայի ծրագիր, որի մեջ կմտնի ոչ միայն 5 շրջանների վերադարձը, այլ նաև մյուս 2 շրջաններն ու Շուշին։

Բայց նախօրեին մեր զորքի առաջխաղացման արդյունքում էյֆորիան Ադրբեջանում խիստ նվազել է, իսկ խուճապային տրամադրությունները գլուխ են բարձրացրել, և եթե այս վիճակը պահպանվի, թշնամու ախորժակը նույնպես խիստ կնվազի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից