Հասարակություն Տեսանյութեր 

Թուրքիան Սիրիայում իր վարձկաններից մի քանի հազարին տեղակայում է Հունաստանի հետ ծովային սահմաններին, զգույշ եղեք. Աբրահամ Գասպարյանը դիմել է հույն ժողովրդին. Tert.am

analitik.am

 

Էրդողանը վերջին շրջանում ատամները սրել է մի քանի՝ Ռուսաստանի, Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի ու Միջերկրականի Արևելյան ափի ուղղությամբ: Կրակի հետ խաղ է անում, Ռուսաստանի հետ առևտուր անում՝ հնարավորինս շատ բան կորզելու՝ Սիրիայում, Արցախում, Դոնբասում և Հունաստանի ջրային տարածքում: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում նշել է Գասպարյանը, Փոխանցում է Tert.am-ը:

«Գասպարյանը դիմել է Հունաստանին և հույն ժողովրդին՝ հայտնելով, որ Թուրքիան Սիրիայում իր վարձկաններից մի քանի հազարին տեղակայում է Հունաստանի հետ ծովային սահմաններին․ «Զգույշ եղեք ու ձեռնարկեք համապատասխան միջոցները, դուք Եվրոպայում եք, գուցե Բրյուսելն ավելի ակտիվ արձագանքի ձեզ, ի տարբերություն՝ մեզ։  Թեև ինչու եմ զարմանում․ շուտով կես դար կլինի, որ Թուրքիան անեքսիայի է ենթարկել Կիպրոսի հյուսիսային հատվածը և Եվրոպական միակ մնայուն երևույթը Կիպրոսում՝ բրիտանական բազան է, ինչու՞ եմ զարմանում, երբ ՆԱՏՕ-ն, ավանդույթի համաձայն, չեզոք կոչեր է անում իր անդամ երկրներին և այս ամբողջ պատմության մեջ՝ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է բացառապես մեկ բան՝ որ Թուրքիան չգործածի ռուսական C-400 համալիրները, քանի որ հակասում է ՆԱՏՕ-ի չափանիշներին»:

Աբրահամ Գասպարյանը նշել է՝ վատ նորություն ունի նաև Թուրքիայի համար․  «Անցած 48 ժամվա ընթացքում չեզոքացվել ու սպանվել է 27 վարձկան: Տվյալս այսօր հաստատեց նաև Մարդու իրավունքների սիրիական դիտակետ կազմակերպության տնօրենը: Ռամի Աբդուլ Ռահմանը ոչ թե հետաքրքիր, այլ ոսկե վկայություն է այսօր տվել, որը պարտավոր է ամբողջ աշխարհը լսել ու տեսնել, հատկապես՝ Էրդողանը, Ալիևը և վերջինի օգնականը»։

Նա հարց է բարձրացրել՝ ինչու՞ են Էրդողանին հավատում․ «Նա իրեն վաճառում է որպես շարքային մուսուլմանի ոտնահարված պատիվն ու արժանապատվությունը փրկող հերոսի: Եթե այսքանը կարողանաս վարպետորեն ներկայացնել այն սիրիացուն, որն արդեն 10 տարի է պատերազմի մեջ է, 40 տարի ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, արդարության կարոտ է մնացել, կրթության փոխարեն կրոնական դաստիարակություն է ստացել, պարզ չէ՞, որ նրան պիտի դարձնի տոտեմ:

Բնական է, որ նման զանգվածի գիտակցականի վրա աշխատելով՝ նրան պիտի մոլորեցնեն ու հարցը ներկայացնեն որպես սրբազան պատերազմ անհավատների դեմ: Ի դեպ՝ կարևոր մեկ ընդգծում, որպեսզի այլ պետություններ ու կազմակերպություններ չառիթավորվեն այս ամենից: Սիրիացի ժողովուրդն այդքան տգետ չէ, ատելություն չունի, խաղաղասեր է, հուսալի: Երբեք ու երբեք չխառնենք սիրիացի բարեկամ ժողովրդին՝ Էրդողանի զոմբիների հետ: Սիրիացին երբեք ու երբեք, նաև տարածաշրջանի արաբական ու իսլամական այլ պետություններ, հայերի դեմ ջիհադի գաղափարն ասպարեզ չեն նետել»:

Գասպարյանն անդրադարձել է նաև Հայաստանի հարևան Իրանում տեղի ունեցող անցուդարձին․ «Իրանական մամուլը վերջին օրերին խոսում է, որ Բաքվի մաֆիան խոր ներթափանցել է Իրանի պետական մարմիններ, սատարում է Ադրբեջանին և գործում՝ Իրանի ազգային անվտանգության դեմ: Զուտ հուշելու կարգով՝ Իրանը մեծ պետություն է, լուրջ պետություն է, պարբերաբար էլ հուշում են, որ Ադրբեջան պետություն գոյություն չի ունեցել, այդ պետությունն Իրանի հյուսիսային նահանգն է: Հիմա Ատրպատականում ոգևորվել են, ինչպես 2016-ի ապրիլի քառօրյայի ժամանակ: Արաքսի ափին հավաքվել ու ողջունում են Ադրբեջանի զինվորական համազգեստով ինչ-որ զինյալների: Պարզից էլ պարզ է, որ այդ զինյալները կանոնավոր բանակից չեն»»,-գրում է լրատվամիջոցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նույն շարքից