Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում կորոնավիրուսից 10 պացիենտ է մահացել

analitik.am

 

Հայաստանում նախորդ օրը կորոնավիրուսից 10 պացիենտ է մահացել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 66 (կին), 81 (կին), 69 (տղամարդ), 73 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 69 (տղամարդ), 70 (կին), 60 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 327 է»:

Նույն շարքից