Քաղաքականություն 

Իրանում Հայաստանի ու Կատարի դեսպանները քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը

 

Հոկտեմբերի 21-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ-ում Կատարի Պետության դեսպան Մոհամմեդ բին Համադ Ալ-Հաջրիին, որը դեսպան Թումանյանին փոխանցեց Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թհանիի ուղերձը՝ հասցեագրված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից