Հասարակություն 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության ոլորտի ՏՏ մրցանակ

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ, որի այս տարվա թեման է՝ «Արհեստական բանականության կիրառումը՝ ուսման շարունակականության և որակի ապահովման համար»։

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն: Մրցանակի պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվի:

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել մրցանակի պաշտոնական կայքում, և մինչև դեկտեմբերի 18-ը լրացնել առցանց հայտը:

Հայտերը կարող են ներկայացվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ազգային հանձնաժողովի միջոցով, ուստի հայտն առցանց լրացնելուց հետո անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը` [email protected] էլ. փոստի միջոցով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից