Հասարակություն Տեսանյութեր 

Սահմանում ձեզ սպասում են ավելի քան երբևէ. Արայիկ Հարությունյանը՝ թշնամուց մի քանի 100 մետր հեռավորությունից /տեսանյութ/

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Աղդամի մատույցներից՝ առաջնագծից՝ հակառակորդից մի քանի 100 մետր հեռավորությունից դիմել է ժողովրդին.

«Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ: Ամենամեծ ուժն ունի հավատը: Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք: Ուզում եմ բոլորդ հավատաք, որ հաղթելու ենք: Ուզում եմ, որ մեր բոլոր եկեղեցիներում ամեն օր աղոթեն մեր նահատակների ու առաջնագծում կանգնած զինվորների համար, ուզում եմ, որ ամեն հայ, ամեն մարդ առավոտյան արթնանալիս աղոթի մեր հաղթանակի համար: Ուզում եմ հավատաք, որ հաղթելու ենք: Ուզում եմ այն միասնականությունը, որն այսօր կա, պահպանվի»:

Հարությունյանի խոսքերով, պետք է յուրաքանչյուրը գիտակցի, որ հենց իրենից է կախված մեր ազգի ապագան. «Ուզում եմ, որ ժամ առաջ, օր առաջ կատարեք հայրենիքի նկատմամբ պարտքը, հնարավորության դեպքում դա անել առաջնագծում: Սահմանում ձեզ սպասում են ավելի քան երբևէ: Պատվով կատարեք ձեր հայրենասիրական պարտքը, սա հայրենական պատերազմ է: Պետք է հավատալ: Ես հավատում եմ, մենք հաղթելու ենք»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից