Հասարակություն 

Ժամանակավորապես դադարեցվում է գրասենյակի աշխատանքը

 

Կորոնավիրուսի ծավալների աճով պայմանավորված և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը:

Հորդորում ենք.

🚩խուսափել Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց,

բոլոր վճարումներն իրականացնել բացառապես 𝗧𝗲𝗹𝗰𝗲𝗹𝗹, 𝗘𝗮𝘀𝘆𝗣𝗮𝘆, 𝗜𝗗𝗿𝗮𝗺, 𝗠𝗼𝗯𝗶𝗗𝗿𝗮𝗺 վճարահաշվարկային տերմինալների, 𝗘-𝗽𝗮𝘆𝗺𝗲𝗻𝘁𝘀, 𝗔𝗿𝗖𝗮 վճարային համակարգերի և բանկային առցանց փոխանցումների միջոցով,

🚩դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը ներկայացնել բացառապես https://e-request.am/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։

Քաղաքացիների համար կգործեն Սպասարկման գրասենյակի 060-713-435 և Տեղեկատուի 060-713-500 հեռախոսահամարները:

ԲԱՑԱՌԱՊԵՍ արգելանքներին առնչվող հարցերով կարող եք կապ հաստատել #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հետ (077, 055, 091) 713 437 հեռախոսահամարներով:

🚩Խիստ անհրաժեշտության դեպքում Ծառայություն այցելելիս  կրել պաշտպանիչ դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից