Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն իր անհանգստությունն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության պատճառով կորոնավիրուսի թվերի աճի մասով

analitik.am

 

Հակամարտության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում ու մոտ գտնվող շրջաններում նպաստում է կորոնավիրուսի ինչպես նաև դրա պատճառով առաջացող հիվանդությունների թվի կտրուկ աճին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեին:

«Սեպտեմբերի վերջից բռնությամբ պայմանավորված տասնյակ հազարավոր մարդիկ են տեղափոխվել, հարյուրավորները վիրավորվել են, շատերը՝ սպանվել:

Մենք ցավակցում ենք բոլոր այն ընտանիքներին, ովքեր տուժել են հակամարտությունից: Մարտական գործողություններն արդեն իրենց հետքն են թողնում նաև կորոնավիրուսի տարածման առումով:

Շարունակվող բռնությունն ու դրան հաջորդող տեղաշարժերն ավելի են խորացնում առանց այդ էլ վտանգավոր առողջապահական իրավիճակը»,-ասել է նա:

Բյուրոյի տնօրենն ընդգծել է, որ մարտական գործողությունները հանգեցնելու են բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու խափանմանը, դրանք լրացուցիչ ծանրաբեռնվածություն են դնում առանց այդ էլ ծանրաբեռնված համակարգի վրա:

«ԱՀԿ-ն կոչ է անում ժամանակ չկորցնել և գործադրել բոլոր ջանքերը կյանքի պաշտպանության համար: Կազմակերպությունը հակամարտության կողմերին կոչ է անում պաշտպանել քաղաքացիական անձանց և բժշկական հաստատությունները, որոնք օգնություն են ցուցաբերում հիվանդներին ու վիրավորներին՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների:

Կորոնավիրուսի կոնտեքստում հատկապես կարևոր է հոգ տանել բուժաշխատողների համար, որպեսզի նրանք կարողանան շարունակել պայքարել պանդեմիայի դեմ:

Մարտական գործողությունների անհապաղ դադարեցումը որոշիչ նշանակություն ունի առողջապահական ծառայություններին հասանելիության հարցում, ինչը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է»,-հավելել է կազմակերպության ներկայացուցիչը:

 

 

Նույն շարքից