Քաղաքականություն 

Հունական ֆրեգատը թուրքական նավը դուրս է շպրտել վիճելի ջրային տարածքներից

analitik.am

 

Հունական ֆրեգատը թուրքական Oruc Reis հետազոտական նավը դուրս է շպրտել Կաստելորիզո կղզու մոտակայքից՝ վիճելի ջրային տարածքներից: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով  «Военный обозреватель»-ի տելեգրամյան էջին:

Միջադեպի պահին թուրքական նավն աշխատանքներ է կատարել Արևելյան Միջերկարական ծովի ջրերում: Հունական կողմը որոշել է, որ թուրքական նավը խախտել է սահմանը, ինչով պայմանավորված էլ ռազմանավն ուղարկվել է նշյալ տարածք: Նշվում է, որ սա Թուրքիայի ու Հունաստանի առաջին շփումն է տվյալ տարածքում այն բանից հետո, երբ երկու երկրների հարաբերությունները կրկին լարվել են:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Oruc Reis թուրքական նավը Միջերկրական ծովի նշյալ հատվածում հետազոտական աշխատանքները սկսել է հոկտեմբերի 14-ին՝ աչք փակելով արևմտյան մի շարք երկրների քննադատությունների վրա, որ այդ քայլը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճին:

Նավը տվյալ հատվածում աշխատանքները պետք է ավարտեր հոկտեմբերի 24-ին:

 

Նույն շարքից