Հասարակություն 

ԱԴԾ-ն Մոսկվայում ահաբեկչություն է կանխել

analitik.am

Մոսկվայի երկրամասում ահաբեկչություն է կանխվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԴԾ-ին:

Ուժայինները ձերբակալել են 21-ամյա երիտասարդի, ով միջազգային ահաբեկիչների հրահանգով հարձակում է պլանավորել պետական մարմիններից մեկի շենքում, ինչից հետո պետք է հեռանար Մերձավոր Արևելք:

Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են ինքնաշեն ռումբեր, ինչպես նաև գրոհայինների նամակագրություն, պայթուցիկներ պատրաստելու համար ուղեցույցեր, տեսանյութեր:

Թե կոնկրետ որտեղ պետք է տեղի ունենար ահաբեկչությունը, չի հայտնվում:

 

Նույն շարքից