Հասարակություն 

Պուտինը հույս ունի, որ ԱՄՆ-ն կօգնի ԼՂ հակամարտության կարգավորմանը

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ԱՄՆ-ն կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այդ մասին Պուտինը հայտարարել է «Վալդայ» ակումբի նիստի ժամանակ։

«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հերթական այցն էին կատարել մեզ մոտ, իսկ հոկտեմբերի 23-ին նրանք հանդիպելու են Վաշինգտոնում։ Ես հույս ունեմ, որ ամերիկացի մեր գործընկերները կգործեն մեզ հետ միասին, կօգնեն կարգավորմանը, հուսանք՝ լավագույնին», - ասել է ՌԴ նախագահը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից