Քաղաքականություն 

ՌԴ-ն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի հետ կապված. Վլադիմիր Պուտին

ՌԴ-ն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի հետ կապված, սակայն այն ունի աջակցության կարիք՝ այդ թվում ԱՄՆ-ից և Ֆրանսիայից: Այս մասին «Վալդայ» միջազգային փորձագիտական ակումբի նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ պատասխան չունի այն հարցին, թե արդյոք պետք է փոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվող խմբի ձևաչափը: Պուտինն ընդգծել է, որ երկու երկրների, երկու ազգերի հետ էլ առանձնահատուկ հարաբերություններ կան. «Կա շատ հզոր ազդեցություն»:

Ինչ վերաբերում է հակամարտության հարցով զբաղվող խմբի ձևաչափի փոփոխությանը, Պուտինն ասել է, որ չի կարող ասել.«Պե՞տք է ինչ-որ բան փոխել: Ես չգիտեմ: Գուցե, կարելի է ինչ-որ կերպ ձևաչափը մի քիչ փոխել»:

 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից