Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև, և կարող ենք տեղ չունենալ ծանր հիվանդների հոսպիտալացնելու համար․ Լուսինե Պարոնյան

analitik.am

 

Հոկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ընթացքում, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանն արձանագրեց, որ Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդությունների դեպքերի աննախադեպ աճ է գրանցվել։

«Ամեն օր շուրջ 500 դեպքով ավել դեպք է գրանցվում նախորդ օրվա համեմատ։ Սա, իհարկե, մեր բոլորի վարքագծի հետևանքն  է։  Դրա հետևանքով առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև, և տեղ չունենանք ծանր հիվանդների հոսպիտալացնելու համար։ Գիտեք, որ անընդհատ ընդլայնվում են ռեսուրսները, անընդհատ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում։ Այսօր շուրջ 2000 հազար հիվանդ ունենք, որոնք հիվանդանոցներում են բուժվում, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ կարիք կա մարդկանց հոսպտիալացնելու, սակայն սպասում ենք, որ տեղ ազատվի այս կամ այն հիվանդանոցում»,- ասաց Պարոնյանը։

Պարոնյանը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին սթափվել և չմոռանալ կորոնավիրուսի գոյության մասին ու խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները։

Նույն շարքից