Հասարակություն 

Պուտինն անձամբ ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ-ն ու Ադրբեջանը դուրս գան խաղաղ կարգավորման հունի վրա

analitik.am

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անում է ամեն հնարավորը, որպեսզի Երևանն ու Բաքուն դուրս գան Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խաղաղ կարգավորման հունի վրա։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սակայն նա չի խոսել այն մասին, թե ինչ բանաձևով կարող է կարգավորումն անցնել։

«Անձամբ նախագահ Պուտինը անում է ամեն հնարավորը, որպեսզի երկու երկրներին ու երկու կողմերի մայրաքաղաքների իր գործընկերներին դուրս բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման հունի վրա»,- ասել է Պեսկովը:

Պեսկովը նաև նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի և Անկարայի մոտեցումների տարբերությունների մասին: «Անկարան չի թաքցնում Ադրբեջանին իր բացարձակ, անվերապահ աջակցությունը և գտնում է, որ այդ խնդիրը կարելի է լուծել ռազմական, ուժային ճանապարհով», - արձանագրել է նա:

Եվ ևս մեկ անգամ հիշեցրել Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի բարեկամության մասին, որն արժևորում է Ռուսաստանը:

Նույն շարքից