Հասարակություն 

Փաստաբանների պալատը որոշել է CHEVROLET NIVA մակնիշի տրանսպորտային միջոցը նվիրաբերել ՀՀ ՊՆ-ին

 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 23.10.2020թ. որոշել է տալ համաձայնություն ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ ՀՀ փաստաբանների պալատին սեփականության իրավունքով պատկանող 2014 թվականի արտադրության CHEVROLET NIVA 212300-55 մակնիշի ունիվերսալ տեսակի թեթև մարդատար տրանսպորտային միջոցը (նույնացման համարը (VIN)՝ X9L212300E0511717) սեփականության իրավունքով անհատույց հանձնել (նվիրաբերել) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի և Արցախի զինված ուժերի կողմից շահագործելու նպատակով:

Տրանսպորտային միջոցը ՀՀ փաստաբանների պալատի կողմից 08.12.2014 թվականին 7.300.000 (յոթ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով ձեռք էր բերվել «ՎԵԿԱՐ» ՍՊ ընկերությունից՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 27.11.2014թ. թիվ 32/7-Լ որոշման հիման վրա:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից