Հասարակություն 

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կրեցուի հետ

 

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կրեցուի հետ։

Դեսպան Մինասյանը զրուցակցին տեղեկացրեց Արցախի և ՀՀ դեմ, Թուրքիայի աջակցությամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ։ Տիկին Կրեցուի խնդրանքով դեսպան Մինասյանը ներկայացրեց հակամարտության առանձնահատկությունները, հատկապես Թուրքիայի ներգրավվածության մանրամասները՝ զինված ուժերի, խորհրդատվության և Ադրբեջանին մատակարարվող ռազմատեխնիկայի ներգրավման առումով։ Տեղեկացվեց, որ Թուրքիան վարձկան ահաբեկիչների է բերել տարածաշրջան Մերձավոր Արևելքից, ինչի մասին հայտարարություններ են կատարել Ֆրանսիայի, ՌԴ, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ փաստերն արձանագրվել են տասնյակ միջազգային հրապարակումներում։

Դեսպան Մինասյանն անդրադարձավ Արցախում սկսվող մարդասիրական ճգնաժամին՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի շարունակ գնդակոծման, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման արդյունքում գրանցվել են մի քանի տասնյակ զոհեր, իսկ փախստականների թիվը հասնում է տասնյակ հազարների։ Դեսպան Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանի նման քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել Արցախում, ինչը նշանակում է, որ Արցախի անկախության ճանաչման հարցն առաջին հերթին լուծելու է Արցախի բնակչության ապահովան կենսական և հրատապ խնդիրը։

Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահը նշեց, որ Ռումինիան պաշտպանում է ԵՄ դիրքորոշումը։ Սենատորը խորը մտահոգություն հայտնեց խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ, ընգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների վերսկսման կարևորությունը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից