Հասարակություն Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե դաշինքի անդամ երկրի համար թույլատրելի է արդյոք Թուրքիայի վարքագիծը

analitik.am

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե դաշինքի անդամ երկրի համար թույլատրելի է արդյոք Թուրքիայի վարքագիծը, որը, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների համաձայն, Սիրիայից իսլամիստ գրոհայիններին տեղափոխում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական հակամարտության գոտի:

Նման հարց Սթոլթենբերգին տրվել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի արդյունքում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Հարցին ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է. «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերով փաստով։ Քաղաքացիական բնակչությանը նպատակաուղղված հարվածներն ամբողջովին անընդունելի են և խախտում են միջազգային նորմերը։ Մենք բոլոր կողմերին հորդորում ենք՝ դադարեցնել մարտական գործողությունները»։

Նա նաև հավելեց, որ ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի քաղաքական կարգավորման ուղղությամբ կատարվող ջանքերին։

Նույն շարքից