Հասարակություն 

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում լավ առաջընթաց է գրանցվել

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով ներկայում ընթացող միջազգային բանակցություններում լավ առաջընթաց է գրանցվել: Այս մասին  նա հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը

Թրամփը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ ներկայիս բանակցությունների մասնակիցներից մեկն է:

«Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ Տեսնենք, թե ինչ կլինի: Այս երկրում շատ հայեր են ապրում, նրանք շատ լավ մարդիկ են, և մենք կօգնենք նրանց», - ասել է նա։

Նույն շարքից