Ռազմական Տեսանյութեր 

Վաղվանից ՊՆ-ն քարտեզով նույնպես ներկայացնելու է որոշակի տեղեկություններ

analitik.am

 

Հոկտեմբերի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին թե մարտական գործողությունների, զորքերի տեղաշարժի, իբրև թե գրավյալ տարածքների վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող քարտեզի շուրջ ի՞նչ քայլեր է հնարավոր ձեռնարկել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ վաղվանից ՊՆ-ն նույնպես ներկայացնելու է քարտեզով որոշակի տեղեկություններ․

«Քարտեզներից տեղյակ եմ, հիմնականում ներկայացվում են ուկրաինական բլոգերների կողմից պատրաստված քարտեզներ, որոնք իհարկե լիովին չեն արտացոլում իրական իրավիճակը։ Քարտեզով ներկայացնելու խնդիրը առաջնահերթ կայացել է նրանում, որ մարդկանց ընկալման մեջ քարտեզը հիմնականում ենթադրում է բնագծեր և կոնկրետ տեղաշարժեր, իսկ քանի որ մարտական գործողությունները ավելի շատ օջախային են, դա է պատճառը, որ քարտեզներով չենք ներկայացրել, սակայն այսուհետ քարտեզներով նույնպես ներկայացնելու ենք» - ասաց Հովհաննիսյանը։

Նույն շարքից