Հասարակություն Քաղաքականություն 

ԱՄՆ հիսուն ներկայացուցիչներ պահանջում են կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Մագնիտսկի» պատժամիջոցը

analitik.am

 

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) հայտնում է, որ Սենատի և Պալատի հիմնական ղեկավարներն իրենց ավելի քան 60 գործընկերների հետ համատեղ կոչ են արել պետքարտուղար Պոմպեոյին անցնել վճռական քայլերի և դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի՝ Հայաստանի և Արցախի դեմ գլխավորած հարձակումը՝ հորդորելով կիրառել պատժամիջոցներ ռազմական և անվտանգային ոլորտներում, քանի որ նախագահներ Ալիևն ու Էրդողանն ուղղում են հարձակումները տարածաշրջանի խաղաղ բնակչության նկատմամբ։

«Մենք՝ Ամերիկայի հայերս և Կոնգրեսի մեր դաշնակիցները պահանջում ենք կանգնեցնել սպանությունները, կիրառել պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ և անհապաղ դադարեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունն», - ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համպարյանը։ «Էրդողանն ու Ալիևը՝ երկու դիկտատորները, որոնք որոշել են 1915 թվականի գործն ավարտին հասցնել, պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն»:

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեզրին է միացել Սենատի Դեմոկրատների առաջնորդ Չարլզ Շումերը և ևս իննը գործընկեր՝ Պետքարտուղար Պոմպեոյին խիստ ձևակերպումներ պարունակող նամակ ուղարկելով, որում կոչ է արվում անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող անվտանգային օգնությունն, ինչպես նաև կոչ է արվում Թրամփի Վարչակազմին անհապաղ աշխատանքներ կատարել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ վերջինիս այդ կոնֆլիկտից դուրս բերելու նպատակով։

«Եթե Թուրքիան չի ցանկանում հետ կանգնել կոնֆլիկտում ակտիվ ներգրավվածությունից, ապա ԱՄՆ Պետքարտուղարությունը պետք է անհապաղ կանգնեցնի Անկարային ռազմական սպառազինության վաճառքն ու տրանսֆերները», - նշել են Սենատորները։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս կոնֆլիկտը կարող է կլանել ողջ տարածաշրջանը՝ ներքաշելով այլ արտաքին դերակատարների, օրվա հրամայականն է, որպեսզի ԱՄՆ-ն գործի դնի դիվանագիտական իր բոլոր լծակները՝ կրակն անհապաղ դադարեցնելու համար», - բացատրում են Սենատորները։

«Մենք բարձր ենք գնահատում Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի, քարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի և Մինսկի խմբի համանախագահ Էնդրյու Շոֆերի ներգրավվածությունը, սակայն ստեղծված իրավիճակը պահանջում է ԱՄՆ ավելի բարձր մակարդակի ներգրավվածություն, քանի դեռ հակամարտությունն ավելի չի սրվել»:

Սենատորներ Մենենդեզի և Դեմոկրատների առաջնորդ Շումերի նամակին են միացել նաև Սենատորներ Քորի Բուքերը, Ռոբերտ Քեյսին, Ռիչարդ Դուրբինը, Էդ Մարքին, Գերի Փիթերսը, Ջեք Ռիդը, Դեբբի Սթաբենաուն, Քրիս Վան Հոլլենը, Էլիզաբեթ Ուոռռենը  և Շելդոն Ուայթհաուզը։

Ինչպես նաև Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշին են միացել ԱՄՆ Սենատորներ Ռոն Ջոնսոնը, Ռոբ Փորթմանը և Մարկո Ռուբիոն՝ ներկայացնելով հայտարարություն, որոմ նշվում է՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող բախումների կտրուկ սրացումը չափազանց մտահոգիչ է։ Ցավոք սրտի, նախորդ հինգ օրերի ընթացքում երկու կողմերն էլ ունեցել են անհարկի զոհեր։ Կոնֆլիկտում ներգրավված տարածաշրջանային բոլոր ուժերը պետք է վերջ դնեն իրենց ագրեսիվ  և սադրող գործողություններին և ուղղեն իրենց ուժերը կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու հարցում։ Սյս բռնությունը չափազանց մեծ ռիսկ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի, Ադրբեջանի և ավելի լայն Կովկասյան տարածաշրջանի ժողովուրդների համար»։

Հայտարարությունում կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել աշխատանքները «ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ բանակցելով տասնամյակներ շարունկվող այս հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»։

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական խմբի համանախագահներ Ֆռենք Փալլոնը և Ջեքի Սփեյեռը, Պալատի Ներկայացուցիչների Հանձնաժողովի  նախագահ Ադամ Շիֆֆը, Հանրապետական Դեվին Նունեսը (R-CA) և Պալատի 45 գործընկերներ կոչ են անում Պետքարտուղար Մայք Պոմպեոյին ձեռնարկել ԱՄՆ կառավարության վճռական գործողություններ՝ դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացվող այս անառարկելի ագրեսիան, ձեռնարկել քայլեր արգելելու Ալիևի ռեժիմին ԱՄՆ կողմից տրամադրվող օգնությունը, պահանջել շփման գծում հրադադարի ռեժիմի պահպաման խստացված մոնիթորինգ, և դադարեցնել Թուրքիայի մասնակցությունն Ադրբեջանի կողմից իրականացվող այս հարձակումներին։

«Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ իրականացվող նոր ագրեսիան և Հայաստանի հետ ավելի լայն հակամարտության աճող հավանականության կապակցությամբ։ Մենք խնդրում ենք, որպեսզի Վարչակազմն օգտագործի իր դիվանագիտական ողջ գործիքակազմը՝ լարվածությունը թուլացնելու, բախումները դադարեցնելու և Ադրբեջանի հետագա հարձակողական գործողությունները զսպելու համար», - հայտարարել են Պալատի ներկայացուցիչները։

«Մեր կարծիքով, բախումների այս նոր փուլը վկայում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համարժեքության պահպանման ԱՄՆ քաղաքականությունը ձախողվել է։ ԱՄՆ և Մինսկի խմբի մյուս անդամները Հայաստանի և Ադրբեջանի միջև կեղծ համարժեքություն են սահմանել, չնայած նրան, որ վերջինն անընդհատ սպառնում է պատերազմով և հրաժարվում է շփման գծում մոնիթորինգի անցկացմանը»։

Պալատի Ներկայացուցիչներ Փալլոնի, Սփեյեռի, Շիֆի և Նունեսի՝ Պետքարտուղար Պոմպեոյին ուղղված նամակին են միացել Ներկայացուցիչներ՝ Գաս Բիլիռեքիսը, Թոնի Քառդենասը, Ջուդի Չուն, Դեվիդ Սիսիլլինը, Քեթրին Քլառքը, Լու Քորրեան, Ջիմ Կոստան, ԹիՋեյ Քոքսը, Ջեյսոն Քռոուն, Թեդ Դոյտչը, Աննա Իշուն, Թուլսի Գաբբառդը, Մայք Գարսիան, Ջիմմի Գոմեսը, Ջոշ Հարդեռը, Սթիվ Քինգը, Ռաջա Քրիշնամուրթին, Ջեյմս Լանգեվինը, Բռենդա Լոուրենսը, Բառբառա Լին, Էնդի Լեվինը, Թեդ Լյուն, Զոի Լոֆգռենը․ Ալան Լոուենթալը․ Սթեֆեն Լինչը․ Քեռոլին Մալոնին, Բռայան Մասթը․ Ջեյմս ՄքԳովեռնը, Գռեյս Մենգը․ Ջոն Մուլենաառը․ Գռեյս Նապոլիտանոն , Լինդա Սանչեսը, Ջոհն Սարբանեսը, Ջենիս Շակովսկին․ Բռեդ Շերմանը․ Ալբիո Սիրեսը․ Քրիսթոֆեռ Սմիթը, Գռեգ Սթենթոնը, Հեյլի Սթիվենսը, Թոմ Սուոզզին, Դինա Թիթուսը, Փոլ Թոնքթոնը, Լորի Թռեհենը, Մաքսին Ուոթերսը և Բոննի Ուոթսոն Քոլմանը։

ANCA-ի պորտալների միջոցով (http://anca.org/alert և http://anca.org/call) արդեն ավելի քան 150,000 նամակ և 10,000 զանգ հասել են նախագահ Թրամփին, նախկին փոխնախագահ Բայդենին, ԱՄՆ Սենատորներին և Պալատի անդամներին՝ ի աջակցություն Ադրբեջանին տրամադրվող ռազմական և անվտանգային սպառազինության զրոյացմանը, Հայաստանի և Արցախի դեմ հարձակումներում ներգրավվածություն ունենալու պատճառով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը՝ հորդորելով իրականացնել Ռոյս-Էնգել խաղաղության առաջարկը, որը կօգնի ԵԱՀԿ դիտորդների մոնիթորինգի միջոցով ապահովել հրադադարի ռեժիմը շփման գծի երկայնքով։ Ավելի քան 35 Սենատորներ և Պալատի անդամներ դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական հարձակումները։

Նույն շարքից