Հասարակություն Քաղաքականություն 

Ադամ Շիֆը կոչ է անում ԱՄՆ-ին պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը

analitik.am

 

Ադամ Շիֆը կոչ է անում ԱՄՆ-ին պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը։

Շուրջ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ, ռմբակոծում են խաղաղ բնակիչներին, եկեղեցիները և իրականացնում ռազմական հանցագործություններ: Սպանվել է ավելի քան 800 զինվոր` հետ մղելով Ադրբեջանի հարձակումներն, ինչպես նաև զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Ըստ ուսումնասիրությունների՝ Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է, քնում է մեքենաներում կամ ռմբակոծվող տարածքներից հեռու գտնվող բաց դաշտերում, մինչ մոտենում է ձմեռը։

Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի պատմությունը կրկնվի: Եթե Ադրբեջանը և Թուրքիան վճռել են պատերազմ վարել, ապա ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և Միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնեն նրանց, որ իրենք չեն հաջողելու իրենց նպատակներում: Ալիևին և Էրդողանին պետք է հասկացնել, որ այս պատերազմը շարունակելու դեպքում լինելու են կոնկրետ հետևանքներ: ԱՄՆ-ը ձեռքերը ծալած չի մնալու:

Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին:

 

Նույն շարքից