Հասարակություն Քաղաքականություն 

Թրամփի օգնականը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման բացակայության մասին

analitik.am

 

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական միջոցի բացակայության մասին և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման կոչ արել: Փոխանցում է ՏԱՍՍ

Օ՛Բրայենը նշել է, որ այդ զրույցի ընթացքում նա պնդել է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության և Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններին վերադառնալու մասին։

«ԱՄՆ-ն կշարունակի գործադրել ամենավճռական դիվանագիտական ջանքերը այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը չի լուծվել», - նշել է Օ՛Բրայենը:

Նույն շարքից