Քաղաքականություն 

«Mercury Public Affairs» լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ պայմանագիրը

analitik.am

 

«Mercury Public Affairs» լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի հայ դատի հանձնախմբի կայքը, «Mercury»-ն ծառայություններ է մատուցել թուրք-ամերիկյան խորհրդին, որը գլխավորում է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր Մեհմեդ Յալչինդագը։

«Մենք ողջունում ենք «Mercury»-ի որոշումը վերջ դնել Թուրքիայի կառավարության հետ կապերին եւ նրա ցեղասպանական քաղաքականությանը։

Հուսով ենք, որ այս որոշումը օրինակ կծառայի այլ կազմակերպությունների համար, որոնք աշխատում են ավտորիտար ռեժիմների համար կամ նրանց հետ»,- այս մասին ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանի տնօրենների խորհրդի նախագահ Նորա Հովսեփյանը։

«Mercury Public Affairs» լոբբիստական ընկերությունը ներկայացնում է  այպիսի հաճախորդներին, ինչպիսիք են «Microsoft-ը, American Airlines»-ը և «Starbucks»-ը։

 

Նույն շարքից