Հասարակություն 

Արցախաադրբեջանական շփման գծում զոհվել է Գագիկ Ավետիսյանը

 

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ արցախաադրբեջանական շփման գծում, կամավոր մարտական արաջադրանքը անձնվիրաբար կատարելու ընթացքում, զոհվել է մեր շատ սիրելի Գագիկ Ավետիսյանը:

Հայրենիքի նվիրյալ, քաջարի հերոս Գագիկ Ավետիսյանը ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի Կիրառական էլեկտրադինմիկայի և մոդելավորման ամբիոնի դասախոս էր:

Նրա վառ կերպարը հավերժ կմնա բոլորիս հիշողություններում:

ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈւԽ-ն ֆակուլտետի ուսանողության և դասախոսական կազմի անունից ընտանիքին և հարազատներին հայտնում է իր խորին ցավակցությունները:

Հավերժ փառք քեզ, անմահ հերոս

Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 24.10.2020-ին, Ջրվեժի Անդորր սգո սրահում, ժամը 18:30-ին։

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից