Հասարակություն Տեսանյութեր 

Երեկ թշնամին կիրառել է «Պոլոնեզ» տիպի հրթիռներ և թիրախավորել է բացառապես քաղաքացիական օբյեկտներ․ Արցախի ՄԻՊ

analitik.am

 

Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել է կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Բեգլարյանը նշեց, որ հիմնականում կանոնավոր և խիտ կերպով թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և նրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր պարբերաբար հրթիռակոծության և հրետակոծության են ենթարկվել։

Արցախի ՄԻՊ-ը հավելեց, որ նաև որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրետակոծության ենթարկվում․ «Ըստ մեր վերլուծության՝ երեկ նրանք կիրառել են Պոլոնեզ տիպի հրթիռներ և թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ՝ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ և արտադրական նշանակության օբյեկտներ։ Մասնավորապես որոշ բնակելի տներ են վնասվել, վնասվել է խոշոր տրամաչափի գազատար խողովակ և արտադրական նշանակության որոշ օբյեկտներ»։

Բեգլարյանը նշեց, որ երեկվա դեպքից ակնհայտ է՝ այդ հարձակումը դիտավորյալ էր, թիրախային էր և կրկին ամբողջությամբ որակվում է որպես պատերազմական հանցագործություն Ժնևյան կոնվենցիաներով․ «Բարեբախատաբար վիրավորներ և զոհեր չեն արձանագրվել, բայց բավականին շատ նյութական վնասներ են արձանագրվել»։

Նույն շարքից