Հասարակություն 

Եկեղեցիները բաց կլինեն շուրջօրյա

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան թեմերի բոլոր եկեղեցիները բաց կլինեն շուրջօրյա, որպեսզի մեր հավատացյալները կարողանան ցանկացած ժամի այցելել և աղոթք վերառաքել առ Աստված՝ մեր Հայրենիքի խաղաղության և Հայոց բանակի հաղթանակի համար։

Ներկայացնում ենք Արարատյան Հայրապետական թեմի՝ Երևանի շուրջօրյա գործող եկեղեցիների ժամանակացույցը։

Հոկտեմբերի 24-ին՝ Արաբկիրի նորակառույց եկեղեցի

Հոկտեմբերի 25-ին՝ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի

Հոկտեմբերի 26-ին՝ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի

Հոկտեմբերի 27-ին՝ Ս. Երրորդություն եկեղեցի

Հոկտեմբերի 28-ին՝ Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի

Հոկտեմբերի 29-ին՝ Ն. Չարբախի Ս. Խաչ եկեղեցի

Հոկտեմբերի 30-ին՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

Հոկտեմբերի 31-ին՝ Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի

Նոյեմբեր 1-ին՝ Նոր Նորքի 1-ին զնգ. Ս. Աստվածածին եկեղեցի

Նոյեմբեր 2-ին՝ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցի

Նոյեմբեր 3-ին՝ Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցի

Նոյեմբեր 4-ին՝ Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի

Նոյեմբեր 5-ին՝ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի

Նոյեմբեր 6-ին՝ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի

Նոյեմբեր 7-ին՝ Ս. Աննա և Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցիներ

Նոյեմբեր 8-ին՝ Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի

Նոյեմբեր 9-ին՝ Վ. Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցի

Նոյեմբեր 10-ին՝ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից