Քաղաքականություն 

Էրդողանը խորհուրդ է տվել Մակրոնին դիմել հոգեբույժի

analitik.am

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել դիմել հոգեբույժի։ Փոխանցում է Ria.ru-ն։

Հիշեցնենք, որ Մակրոնը հոկտեմբերին ելույթ էր ունեցել Ֆրանսիայում պառակտումների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։

Մակրոնը նշել էր, որ դեկտեմբերի 9-ին համապատասխան օրենք կներկայացվի, որի համաձայն կամրապնդվեն համապետական արժեքները՝ հատուկ ուշադրություն կդարձվի երեխաների կրթությանը։

Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիայի մուսուլմանական խորհրդի հետ միասին անհրաժեշտ է ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա կառուցել լուսավորյալ իսլամ։

Մակրոնը նշել էր, որ պետք է ազատագրել իսլամն օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման նկատմամբ հսկողությունը։

Հենց այս ելույթին էլ արձագանքել էր Էրդողանն՝ ասելով․ «Ի՞նչ այն չէ Մակրոնի մոտ իսլամի և մուսուլմանների հանդեպ։ Այն, որ երկրի ղեկավարը նման կերպ է վերաբերվում իր երկրի միլիոնավոր մուսուլմաններին, առաջին հերթին նշանակում է գիտակցության նկատմամբ հսկողության կորուստ։ Նա կարիք ունի բուժել  իր հոգեկան վիճակը»։

 

 

Նույն շարքից