Հասարակություն 

Մարտունի քաղաքն օրվա ընթացքում հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է

analitik.am

 

Արցախի Մարտունի քաղաքը հոկտեմբերի 24-ին հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։

«Օրվա ընթացքում քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է։ Բարեբախտաբար, ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան»,- ասաց Դանիելյանը։

Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը նշել է, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։

 

Նույն շարքից