Հասարակություն Քաղաքականություն 

Ֆրանսիան Թուրքիայից հետ է կանչել իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար

analitik.am

 

Ֆրանսիան դատապարտել և անընդունելի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունները, որտեղ վերջինս կասկածի տակ է դրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը:

Ֆրանսիայի նախագահականի պաշտոնյաներից մեկը AFP-ին հայտնել է, որ նախագահ Էրդողանի խոսքերն անընդունելի է, և որ նրա միակ եղանակը զայրութն ու կոպտությունն է, այդ իսկ պատճառով էլ նա վտանգավոր է բոլոր առումներով։

Ֆրանսիան Թուրքիայից հետ է կանչել իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։ Ելիսեյան պալատից հավելել են նաև, որ Անկարայում Ֆրանսիայի դեսպանը ստեղծված իրավիճակը քննարկելու համար կհանդիպի նաև Էմանուել Մակրոնի հետ:

Նույն շարքից