Հասարակություն Ռազմական 

Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր․ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն

analitik.am

 

Հոկտեմբերի 24-ին կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր՝առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։

«Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են», - ասաց Հովհաննիսյանը։

Նույն շարքից