Գիտություն Հասարակություն 

«Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» դասընթացների շարք՝ Արցախի քաղաքացիների համար

 

Կարևորելով յուրաքանչյուրի դերը Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման գործում՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցը 2020 թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա անվճար ձեռնարկատիրական դասընթացների շարք:

Դասընթացները նախատեսված են պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապաստանած Արցախի քաղաքացիների համար: Նախատեսվում են նաև արհեստագործական դասընթացներ (մաքրամե, տիկնիկագործություն, ասեղնագործություն և այլ) Արցախի երեխաների համար:

Ծրագրի նպատակն է ակտիվացնել Արցախի քաղաքացիներին և նպաստել առաջնային կարիքների բավարարմանն ուղղված սեփական նախաձեռնությունների կազմակերպմանը: Մասնակիցները կունենան գաղափարի ձևակերպումից մինչև բիզնես ծրագրի կազմման և իրականացման փուլերով անցնելու հնարավորություն, կստանան ոլորտի առաջատար փորձագետների և մենթորների խորհրդատվություն:

Առաջին դասընթացը տեղի կունենա առցանց ձևաչափով՝ Zoom հարթակում, նոյեմբերի 1-ին, ժամը 19:00-ին: Դասընթացը ներառում է շաբաթական 2 տեսական և 1 պրակտիկ դաս: Դասընթացի ավարտին լավագույն ձեռնարկատիրական գաղափարը կֆինանսավորվի, մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 29-ն է։ Մասնակցությունը հնարավոր է միայն ԱՀ անձնագրով: Գրանցման համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2khAdrn:

Բոլոր ծախսերը ֆինանսավորում է Սոցիալական ձեռներեցների դպրոցը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից