Հասարակություն 

Ձերբակալվում են մարդիկ, որոնք պատերազմում սպանվածների թաղման արարողության ժամանակ հայտնի շիայական կոչն են հնչեցնում․ Ոսկանյան

analitik.am

 

Շիայական զգացմունքները հատկապես երկրի թալիշաբնակ շրջաններում Բաքվի բռնապետի համար հասել են այնպիսի վտանգավոր աստիճանի, որ ձերբակալվում են մարդիկ, որոնք պատերազմում սպանվածների թաղման արարողության ժամանակ لبیک یا حسین [labbayk yā Husayn] «Հնազանդվում ենք քո հրամանին, ո՜վ, Հուսեյն» (ծան․՝ Հուսեյնը շիա մահմեդականների՝ Քարբալայում նահատակված երրորդ իմամն է) հայտնի շիայական կոչն են հնչեցնում։

Մասնավորապես, բոլորովին վերջերս թալիշաբնակ Արքիվան գյուղում նման երկու անձ է կալանավորվել, որովհետև Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում հավանաբար պետք է հնազանդվել միայն Բաքվի անհավատ բռնապետին և նրա կնոջը։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից