Հասարակություն Քաղաքականություն 

Ալիևը հանդիպել է Թրամփի մրցակցին և քննարկել Ղարաբաղյան հակամարտության հարցը

analitik.am

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավասարակշռված է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին Ալիևն ասել է ամերիկյան «Fox News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է TACC-ը: Ալիևը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար նախագահ Թրամփի աշխատանքը լիովին համապատասխանում է միջազգային հարաբերություններին։ Ալիևը նշել է, որ իրենք տեսնում են՝ ԱՄՆ դիրքորոշումը հավասարակշռված է, և դա հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև ԱՄՆ-ն միջնորդ է. «Միացյալ Նահանգները որևէ մեկի կողմը չի ընտրում։ Մյուս համանախագահները ևս որևէ կողմ չպետք է ընտրեն»,- հավելել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հատուկ նշել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի մրցակցին` դեմոկրատ Ժոզեֆ Բայդենին և նրա հետ քննարկել երկկողմ հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր: Ալիևն ասել է, որ Բայդենի հետ զրույցից իրեն լավ հիշողություններ են մնացել։

Նույն շարքից