Իրավական Հասարակություն 

Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը

 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին տարածված տեսանյութի վերլուծությունը փաստում է` Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդկահարելու կադրերն իրական են։

Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սա իրական տեսանյութ է վերջին բախումներից, որտեղ ադրբեջանցի զինվորը գնդակահարում է ծանր վիրավորված հայ զինվորին։ Այսպիսով, միջազգային հանրությունը շարունակում է կույր մնալ, Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործությունները»,- գրել է Բեգլարյանը։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից