Գլխավոր Հասարակություն Ռազմական 

Իրանը զորավարժություններ է անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանին

analitik.am

 

Իրանը զորավարժություններ է անցկացրել երկրի հյուսի-արևմտյան հատվածում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում: Այս մասին հայտնում է Tass-ը:

Զորավարժություններին մասնակցել են երկրի ցամաքային ուժերը, կիրառվել է հրետանին, ինժեներական ստորաբաանումներ, ինչպես նաև անօդաչուներ:

Զորավարժությունների նպատակն է եղել ստուգել զինված ուժերի մարտական պատրաստվածությունն սահմանային շրջաններում: Զորավարժություններից մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ Թեհրանը լրացուցիչ ուժեր ու Իրանի Իսլամական հեղափոխության պահապաններ կորպուսի ստորաբաժանումներ է տեղափոխում հյուսիս-արևմտյան շրջաններ:

Նույն շարքից