Գլխավոր Քաղաքականություն 

Հումանիտար «նոր» հրադադարն ուժի մեջ կմտնի վաղը՝ հոկտեմբերի 26-ին տեղական ժամանակով 08:00-ին

analitik.am

Հումանիտար «նոր» հրադադարը ուժի մեջ կմտնի վաղը՝ հոկտեմբերի 26-ին տեղական ժամանակով 08:00-ին:

Այս մասին համատեղ հայտարարություն են արել Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ն: Համատեղ հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:

Հայտարարության մեջ ասվում է, որ հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունի հետ և հաստատել  իրենց երկրների ստանձնած պարտավորություններն առ այն, որ հետևեն ու պահպանեն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված , ապա հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարույամբ հաստատված մարդասիրական նպատակներով հրադադարը:

Մարդասիրական նպատակով հրադադարն ուժի մեջ կմտնի  հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին: Հայտարարության մեջ նաև նշվում է, ԱՄՆ-ն նպաստել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև ինտենսիվ բանակցությունների անցկացմանը, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին մոտեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

 

Նույն շարքից