Գլխավոր 

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հաջորդ հանդիպման օրը հայտնի է

analitik.am

Հոկտեմբերի 29-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ժնևում բանակցություններ կվարեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որի նպատակն է հասնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ-ը հղում անելով ԵԱՀԿ-ի հայտարարությանը:

Համանախագահները հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Նրանք կողմերին կոչ են արել իրականացնել ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները և լիակատար վերականգնել խաղաղ բանակցությունները հակամարտության կարգավորման համար:

 

 

Նույն շարքից