Քաղաքականություն 

Պուտինի խոսնակը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

analitik.am

 

Կրեմլում ուշադիր հետևում են Ղարաբաղում տիրող իրավիճակին ու կարծում են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ը հայտարարել էր ԼՂ հակամարտության գոտում նոր մարդասիրական հրադադարի մասին:

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել հակամարտող կողմերի շփման գոտում տիրող իրավիճակին: Նախկինի նման կարծում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, դրան այլընտրանք չկա»,-ասել է նա:

 

Նույն շարքից