Քաղաքականություն 

ՌԴ ԱԽ քարտուղարն ընդգծել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը

analitik.am

Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Անդրադարձել եմ արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը: Բարձր եմ գնահատել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Նույն շարքից