Հասարակություն 

Այրվել է մոտ 65 հա խոտածածկույթ

 

Հոկտեմբերի 26-ին, ժամը 18։40-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղի մոտակա սարում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գութանասար գյուղում․ տարածման վտանգ չկա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:20-ին, մարվել՝ 21:56-ին։ Մի քանի օջախով (մոտ 30) այրվել է մոտ 65 հա խոտածածկույթ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից