Հասարակություն 

Միշտ ասում էր՝ կռիվ եղավ, ես առաջինն եմ. Արցախում հերոսաբար զոհված Արմանն 8 երեխաների հայր էր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամեն զոհի հետ մենք էլ ենք մի քիչ մահանում՝ անասելի ցավ ապրում 19-20-ամյա պատանիների, նաեւ ընտանիք ու երեխաներ ունեցող հերոսների համար։ Հոկտեմբերի 10-ին ռազմի դաշտում զոհված 44-ամյա Արման Արզումանյանը 8 երեխաների հայր էր, 5-ը՝ անչափահաս։ Կինը՝ Գայանեն, պատմում է, որ նա կամավոր էր 90-ականներին, հետո՝ քառօրյային։

«Միշտ ասում էր՝ կռիվ եղավ, ես առաջինն եմ։ Սիրտը կանգնում էր՝ մեր ջահելները կոտորվեն, Փաշինյանն ի՞նչ ա մտածում, որ մեզ չի տանում։ Ճամպրուկը պատրաստել էր, վայեննի շորերով քնում-արթնանում էր։ Գնաց, օրը մի անգամ զանգում էր՝ արխային, ինձ մեռնել չկա։ Զանգեց, ասեց՝ հնարավոր է գամ 1 օրով։ Գալիս են, անօդաչու սարքը խփում է Հադրութի ճանապարհին, «Ուրալն» ընկնում է ձորը»»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից