Հասարակություն 

Չեք պատկերացնի, թե քանիսն են ադրբեջանցու ստոր տեսակի մասին պատկերացում կազմել հենց ձեր աշխատանքի շնորհիվ. Սուրեն Սարգսյան

Այս դժվար պահին ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել Արման Թաթոյանին (ՀՀ ՄԻՊ) և Արտակ Բեգլարյանին (Արցախի ՄԻՊ):

Տղերք, չեք պատկերացնի, թե ձեր զեկույցներով ու առանձին գրառումներով ինչ լուրջ աշխատանք եք անում: Չեք պատկերացնի, թե քանի հարյուր ԱՄՆ Սենատոր ու Կոնգրեսական, փորձագետ ու լրագրող է պարբերաբար ստանում ձեր զեկույցներն ու գրառումները: Չեք պատկերացնի, թե քանիսն են ձեզ փոխանցում իրենց շնորհակալությունը: Չեք պատկերացնի, թե քանիսն են ադրբեջանցու ստոր տեսակի մասին պատկերացում կազմել հենց ձեր աշխատանքի շնորհիվ: Չեք պատկերացնի, թե այդ ամենի արդյունքում ինչ ընկալում եք ձևավորել քաղաքական և մասնագիտական շրջանակներում:

Վստահ եղեք, ձեր աշխատանքի պտուղները պարբերաբար դրվում են նրանց աշխատասեղաններին` շրջանցնելով ողջ բյուրոկրատական գործընթացը: Հաղթնակ մեզ բոլորիս:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից