Իրավական 

ԱԱԾ-ն պետական դավաճանության ու լրտեսության դեպքեր է բացահայտել. ԱԱԾ տնօրենի տեղակալ

analitik.am

 

Պատերազմական գործողությունների սկսվելու օրվանից հետո ԱԱԾ-ն 24-ժամյա գրաֆիկով իրականացնում է իր վրա դրված գործառնական պարտականությունները, այդ թվում արտաքին հետախուզության, հակահետախուզության, ռազմական հետախուզության մասով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:

«Ունենք պետական դավաճանության, լրտեսության բացահայտման, զինծառայողների շրջանում կեղծ ու ստահոդ լուրերի տարածման, ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերի գործունեության, տեղեկատվական անվտանգության ու կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլնի վերաբերյալ դեպքեր»,-ասաց նա:

Աբազյանը խոսեց նաև Ադրբեջանում հայկական ուժերի դեմ կռվող գրոհայինների մասին:

«Պետական դավաճանության ու լրտեսության մասով մասնավորապես ԱԱԾ-ն հակառակորդի կողմից բարձրաստիճան նախկին զինվորականի հավաքագրվելու դեպք է բացահայտել: Տվյալ պաշտոնատար զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է, այդ թվում գաղտնիք պարունակող տեղեկություններ ու դրանք փոխանցել հակառակորդին:

Մյուս դեպքը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին: Նրանք ձեռք են բերել տվյալներ Հայաստանում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի, այդ թվում նաև այլ բնույթի տեղեկություններ:

Երկու դեպքերով էլ ԱԱԾ-ում քրեական գործեր են հարուցվել, դրանք գտնվում են նախաքննության փուլում»,-ասաց նա:

 

Նույն շարքից