Բարի օր Քաղաքականություն 

ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության պատճառների մասին

analitik.am

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը, պատասխանելով ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության պատճառներին վերաբերող հարցին, հայտարարեց, որ վերջինիս պաշտոնից ազատվելու հետ կապված մամուլում շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

«ԱԱԾ տնօրենի ղեկավարին պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահված է երկրի ղեկավարությանը: Ես որևէ ավել բան չեմ կարող ասել»,-հավելեց նա:

Ամեն դեպքում Աբազյանը նշեց, որ որևէ հարուցված քրեական գործ չկա Քյարամյանի մասով:

 

Նույն շարքից