Հասարակություն 

Հայտնի տեսանյութում երևացող քաղաքացին ադրբեջանցի չէ, հայ է

 

Այս պահին դրությամբ ստացված տվյալների  համաձայն, անձը ՀՀ քաղաքացի է, որևէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի Զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ խոսելով հայտնի տեսանյութում երևացող քաղաքացու մասին, ով ներկայացվել էր որպես ադրբեջանցի, ով խոսում է հայերեն:

«Միգուցե դա սխալ ներկայացման արդյունք է: Տվյալներ են ձեռք բերվել, կան բազմաթիվ փաստական տվյալներ, հիմնավորվել է, որ նա ՀՀ քաղաքացի է, չկա նման բան, դա ապատեղեկատվություն է, որը սխալ է ներկայացվել հանրությանը»,-հավելեց նա:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից