Քաղաքականություն 

Միայն Հայաստանն ու Ադրբեջանը կարող են որոշել՝ Թուրքիան մասնակցում է բանակցություններին, թե՝ ոչ. Պեսկով

analitik.am

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին որևէ երկրի ներգրավվածությունը պետք է տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությամբ: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Թուրքիան ավելի շատ պետք է ներգրավված լինի բանակցային գործընթացում:

«Այստեղ կարևոր են երկու երկրի դիրքորոշումները: Խոսքը վերաբերում է հակամարտող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին: Միայն նրանք կարող են համաձայն լինել կամ դեմ լինել բանակցային գործընթացին այս կամ այն երկրի մասնակցությանը»,-ասել է նա:

 

Նույն շարքից