Հասարակություն 

Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել

analitik.am

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:04-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու լողափերից մեկում հայտնաբերվել է դի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ջրից (ափից մոտ մեկ մետր հեռավորությունից) դուրս են բերել քաղաքացու (արական սեռի, ծնված 1935 թ.) դին։

 

Նույն շարքից