Քաղաքականություն 

Մեծ է հավանականությունը, որ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար. իրանցի փորձագետ

analitik.am

 

Սկզբնապես Իրանը լուրջ ուշադրություն չէր դարձնում Ղարաբաղյան հակամարտության խորությանը: Թվում էր, թե պարզ ընդհարում է տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև, այն դեպքում, երբ խոր կապ գոյություն ուներ Կովկասի և Արևմտյան Ասիայի ճգնաժամերի միջև:

🔹️Այս ճգնաժամի առաջացման կարևորագույն նպատակներից է Իրանի հյուսիսային սահմաններում վերջինիս աշխարհաքաղաքական ներուժի սպառումը, որի մասին են վկայում Ադրբեջանի ներկայիս ռազմական գործողությունները: Բախումները տեղի են ունենում Իրանի հետ սահմանամերձ շրջաններում և այդ ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի արձանագրած առաջխաղացումը կարող է ապագայում խաթարել տարածաշրջանի անվտանգությունը:

🔹️Այս հակամարտությունը կարող է Իրանի ներսում խթանել միջէթնիկ սադրանքները և շարունակություն հաղորդել Թեհրանի դեմ Բաքվի վերջին տարիներին որդեգրած քաղաքականությանը: Հնարավոր է՝ Ադրբեջանն այդ նպատակի համար իր երկրի ներսում նաև ավելացնի ճնշումներն իսլամադավանների նկատմամբ:

🔹️Թուրքիան այս գործընաթացներում ունի երկարաժամկետ ծրագրեր: Եթե լինի ադրբեջանական զինված ուժերի կայուն առաջխաղացում, ապա տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության հիմքեր կստեղծվեն: Մեծ է հավանականությունը, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար:

Կովկասյան հարցերով իրանցի փորձագետ Շաիբ Բահման

Իրանում ՀՀ դեսպանություն

Նույն շարքից