Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը՝ ցավոտ փոխզիջումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

analitik.am

 

Երեկ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլացիայի:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչ ասել է «ցավոտ փոխզիջումներ», հայտարարեց. «Մենք մշտապես պատրաստ ենք եղել բոլոր տեսակի բանակցություններին:

Բանակցությունների ընթացքում, եթե կար կամ կլիներ որևէ առաջարկ, որը մեզ համար ընդունելի կլիներ, դա կտրվեր Հայաստանի, Արցախի ժողովրդի քննարկմանը: Փաստն այն է, որ նույնիսկ նմանատիպ առաջարկներ չեն եղել ու չկան ու չեն կարող լինել այս փուլում, ցավոք»:

 

Նույն շարքից