Քաղաքականություն 

Մարդիկ են մահացել, ինչ-որ մեկը պետք է պատասխան տա. Փորձագետն ասել է, թե ինչի կարող է հանգեցնել Ղարաբաղում պարտությունը

analitik.am

 

Լեռնային Ղարաբաղում անհաջողությունը կարող է հանգեցնել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի պաշտոնանկություններին: Նրանց պետք է հաղթանակ հակամարտությունում, հակառակ դեպքում ժողովուրդները չեն ների: Նման կարծիք հայտնել է «Տնտեսության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի  համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի փոխդեկան Անդրեյ Սուզդալցևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Այս երկու առաջնորդներին պետք է միայն հաղթանակ»,-ասել է նա:

Փորձագետի խոսքերով, մյուս դեպքում ժողովուրդները փորձելու են հասնել տվյալ ղեկավարության պաշտոնանկությանը. «Շատ մարդիկ են մահացել, ինչ-որ մեկը պետք է պատասխան տա դրա համար, առաջնորդները դատապարտված են»,-հավելել է նա:

«Եթե Ստեփանակերտը նվաճվի, փախստականների ալիք կլինի, ավելի քան 100 հազար մարդ կողողեն Երևանն ու Հայաստանի այլ քաղաքները: Այդ ժամանակ Փաշինյանն ինքնիշխանության պաշտպանից կվերածվի պարտված կողմի»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում արդեն կան ընդդիմադիր ուժեր, կա նաև հեղափոխության ավանդույթ:

«Եթե Ալիևը պարտվի, ծանր դատավճիռ կգրվի: Այնտեղ ուժեղ ընդդիմություն կա: Հաղթական պատերազմը նրան պետք էր իշխանությունն ամրացնելու ու ժառանգաբար փոխանցելու համար: Նրան պետք է, որ անպայման հաղթի»,-հայտարարել է Սուզդալցևը:

 

Նույն շարքից